Wednesday, April 18, 2012

გაკვეთილის გეგმა


Դասի թեման        
Գզգզված ճնճղուկը
Նպատակը
Սեր առաջացնել դեպի բնությունը
Պարագաներ
Դասագիրք,գրիչ,«Հրաշք տետր»,բառատետր
Ակտիվություններ
1. Կենդանիների,բույսերի նկարագրություն՝ զգայական տպավորություններով     
2.Հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում
 3.Տեքստի  բովանդակության վերարտադրություն                                                  
Դասի ընթացքը
Հին դասի հարցում

1.Հարցերով ամփոփելուց հետո մի քանի աշակերտ կարդում են դասը և պատմում:2.Նոր դասի հաղորդում: 3.Անծանոթ բառերի բացատրություն:4.Հարցերի օգնությամբ նոր նյութի ամրապնդում
Գնահատում

Երեխաներին գնահատում ենք խրախուսական խոսքերով
Տնային հանձնարարություն
Դասը կարդալ ,պատմել,աշխատանք «Հրաշք տետրում»,հանելուկները և ասացվածքները գրել և սովորել անգիր,տեքստից դուրս գրել անծանոթ բառերը
Դասի արդյունքը
Եթե երեխաները բացատրում են դասի միտքը և հարցերին կարողանում են պատասխանել ,ուրեմն հասել եմ նպատակիս


Առարկա
Մայրենի լեզու
Դասարան
2-րդ դասարան
Աշակերտների քանակը
8աշակերտ
ՈՒսուցիչ
Լուսինե Հակոբյան


შეფასების რუბრიკა


Չափորոշիչներ
2-րդ դասարան,մայրենի լեզու
.Բառի հիմնական բաղադրիչները(արմատ,ածանց)
Ճանաչել և տարբերել արմատը և ածանցը
.Հայերենի կետադրական նշանները,դրանց հիմնական կիրառությունները
Կետադրական նշանների մասին ունեցած տեղեկությունների խորացում,գրել ստեղծագործական թելադրության տեքստ ծանոթ ուղղագրական և կետադրական պահանջներին համապատասխան
.Արձակ և չափածո ստեղծագործությունների տարբերությունը
Իրավիճակին համապատասխան պատմողական և նկարագրական բնույթի խոսք կառուցել
.Հայ և արտասահմանյան մանկագրության նմուշները,դրանց հեղինակները
Անգիր արտասանել անցած գրական ստեղծագործություններից
.Անցած գրական ստեղծագործությունների հեղինակները
Դասընկերների հետ ներկայացումներ նախապատրաստել՝հորինելով հերոսներ,միջավայր և իրավիճակներ

სასწავლო პროექტი


ՆԱԽԱԳԻԾ


Նախագծի անվանումը-Բնության պաշտպանությունը
Նախագծի հիմնական թեման-Ինչ է բնությունը
Նախագծի էֆեկտիվությունը-Աշակերտները պատկերացում կունենան բնության և նրա պահպանության մասին
Նախագծի նպատակը-Երեխաները կտարբերեն կենդանի և անկենդան բնությունը,կծանոթանան բնության երևույթների հետ,կսովորեն պահպանել բնությունը
Մասնակիցների հասակը -2-րդ դասարան
Նախագծի տևողությունը-1դասաժամ
Սպասվող արդյունքը-Հետագայում ճիշտ կօգտվեն բնությունից և կկարողանան պահպանել այն
Նախագծի ռեսուրսները –Ինտերնետ,դասագիրք,թուղթ,գրիչ,նկարներ բնության մասին
Նախագծի ընթացքը-Ինտերնետից հավաքել տեղեկություններ բնության մասին ,ցուցադրել երեխաներին ,ստացած տեղեկությունները համեմատել ունեցած տեղեկությունների հետ,երեխաները լավ պատկերացում կկազմեն ,թե բնությունը ինչ նշանակություն ունի մարդու կյանքում
Առարկաների ւ առարկայական խմբերի կապը-Բնագիտություն,մայրենի լեզու,արվեստ,երաժշտություն
Նախագծի հեղինակ –Լուսինե Հակոբյան
Հեղինակի էլեկտրոնային հասցեն-lusiaakopian@gmail.com